Թուրքիա

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 18-ին կժամանի Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է թուրքական «Hurriyet» լրատվականը, այս մասին  հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունը։

 Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Թուրքիայի և Ուկրաինայի միջև ռազմավարական գործընկերության բոլոր ասպեկտները, ինչպես նաև՝ քայլեր, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման համար։

Այցի ընթացքում նախատեսվում է մտքերի փոխանակում  Ուկրաինայում վերջին իրադարձությունների և տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում