Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքականություն վարելու նոր հնարավորություններ են բացվում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ աշխարհաքաղաքականության ներկա իրավիճակում Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում՝ արտաքին քաղաքականություն վարելու համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը նման տեսակետ հայտնեց իր ասուլիսի ընթացքում:  

«Մի բան շեշտակի փոխվում է: Վերջին մի քանի տարվա ընթացքում կոմպլեմենտարության միջանցքը շատ նեղացել էր, հիմա այդ կոմպլեմենտարության միջանցքը մի քիչ ընդլայնվելու է: Իմ տպավորությամբ՝ մենք չպետք է սև ու սպիտակով նայենք այս գործընթացներին: Եթե Թրամփը հայտարարում է՝ սխալ էր Ռուսաստանին G8–ից հեռացնելը, Ռուսաստանը պետք է հետ գա միջազգային հարաբերությունների այդ մակարդակին, նշանակում է, որ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար արտաքին քաղաքականությունը վարելու համար»,–ասաց Քոչարյանը ՝ հավելելով, որ բացվում է պատուհանը, երբ հնարավոր է որպես գործընկեր, ճիշտ  քաղաքականություն վարելով Ռուսաստանի հետ, չթշնամանալ Արևմուտքի հետ։

Սակայն նա մեղադրեց Հայաստանի գործող իշխանությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հարցում: Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը սխալներ է գործում և փորձում է դրանք բարդել Ռուսաստանի վրա, ինչն անհետևանք չի մնալու։

Հայերեն Español Русский Türkçe 中文

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները