Քաղաքականություն

Կրեմլը վերահաստատել է Երևանին և Բաքվին օգնելու Մոսկվայի պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

Կրեմլը վերահաստատել է Երևանին և Բաքվին օգնելու Մոսկվայի պատրաստակամությունը

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը, բայց նաև ողջունում է կողմերի անկախ քայլերը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։

Անդրադառնալով Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե քիչ հավանական է ՌԴ միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում՝ Պեսկովը նշել է, որ Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի անկախ ջանքերը՝ առանց միջնորդների բանակցություններ վարելու  ուղղությամբ ։ 

«Մենք տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել Երևանից, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը։ Թեև մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն, բայց մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը»,-նշել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակն ընդգծել է Մոսկվայի դիրքորոշումն այն մասին, որ Հարավային Կովկասը իսկապես պետք է դառնա բարգավաճման և համագործակցության տարածաշրջան։  

«Գլխավորն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանը մնա կանխատեսելի, խաղաղ և իսկապես դառնա բարգավաճման և համագործակցության տարածք»,-շեշտել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: 

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ քիչ հավանական է համարում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում Ռուսաստանը միջնորդի դեր կստանձնի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում