Սփյուռք

Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման մասին Հայաստանի վարչապետը հայտնել է «Ֆեյսբուք»-ում տեղադրած կարճ տեսանյութի միջոցով։

«Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ»,-տեսանյութին կից՝ գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նա կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: 

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում