Ադրբեջանի իշխանություններն արգելել են Դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը հանրապետություն

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին ընդգրկել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքը հանրապետություն արգելված է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Ըստ նրա՝ այս որոշումը կապված է Բաքվում Ռուսական տան փակվելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշման առնչությամբ Վալուևի արած հայտարարությունների հետ։

«Միանգամայն անընդունելի են ՌԴ Պետդումայի զբոսաշրջության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական արտահայտությունները, որոնք ուղղված են Ադրբեջանի և մեր ժողովրդի դեմ, սպառնալից բնույթի հայտարարությունները մեր երկրի նկատմամբ։ Նշված պատգամավորի հակաադրբեջանական հայացքների կապակցությամբ նրա անունն ընդգրկվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է», - Հաջիզադեի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ սա ՌԴ Պետդումայի պատգամավորներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ համապատասխան ցուցակում ընդգրկվել էին նաև Պետդումայի ԱՊՀ-ի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Վիտալի Միլոնովը։

Ավելի վաղ Հաջիզադեն հայտարարել էր, որ Բաքուն ռուսական կողմին պաշտոնական նոտա է հղել Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը կարգավորվում է ազգային օրենսդրության, երկրների միջև փոխադարձության սկզբունքի և երկկողմ հիմունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների պահանջներին համապատասխան։

Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդագրություններ էին տարածել այն մասին, որ Վալուևը, ի պատասխան Բաքվում Ռուսական տան գործունեությունը դադարեցնելու մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտայի, առաջարկել էր փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել ադրբեջանցիների բիզնեսը և այլ միջոցներ ձեռնարկել։

Հայերեն Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին