Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել փակել Բաքվում գործող Ռուսական տունը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փաստացի կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի տան աշխատանքը Բաքվում՝ որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  «Ռոսիա 24»-ի եթերում այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։ 

Պրիմակովի խոսքով՝ ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Բաքվում Ռուսաստանի տան հետ կապված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

«Բաքվում գտնվող Ռուսական տունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է լքի իր վարձակալած տարածքը, քանի որ սեփականատերը մտադիր է շտապ վաճառել այն»,- ասել է Պրիմակովը։

Ըստ նրա՝ մեկ այլ տարածքի սեփականատերը, ում հետ բանակցություններ են վարվել, առայժմ «դադար է վերցրել»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում