Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար շահավետ չեն լինի ԵՄ-ի նկատմամբ մաքսատուրքերը

3 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրամիության դեմ ամերիկյան պատժամիջոցների սահմանումը կվնասի թե՛ Եվրոպային, թե՛ հենց ԱՄՆ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակրոնն ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Նախ, մի՞թե Եվրամիությունը ձեր առաջին խնդիրն է: Ոչ, ես այդպես չեմ կարծում։ Ձեր առաջին խնդիրը Չինաստանն է, այնպես որ դուք պետք է կենտրոնանաք ձեր առաջին խնդրի վրա: Երկրորդ, Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե դուք ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ զբաղվի ներդրումներով և պաշտպանության ու անվտանգության հարցերով, ինչը, կարծում եմ, ԱՄՆ-ի շահերից է բխում, ապա հարկ չկա վնասելու եվրոպական տնտեսությունը` սպառնալով նրան մաքսատուրքերով», - ասել է Ֆրանսիայի նախագահը։ 

Մակրոնը շեշտել է, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև բազմաթիվ ոլորտներում սերտ կապեր կան։

«Շատ ոլորտների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը կբարձրացնի գները և կհանգեցնի գնաճի ԱՄՆ-ում։ Մի՞թե ձեր ժողովուրդը դա է ուզում։ Այնքան էլ վստահ չեմ», - հավելել է Մակրոնը։

Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունն ակտիվորեն ԱՄՆ-ից «թվային ծառայություններ» է ձեռք բերում։ 

«Մենք թվային ծառայությունների շատ խոշոր գնորդ ենք: Չի կարելի հաշվի չառնել թվային ծառայությունները՝ խոսելով առևտրի դեֆիցիտի մասին», - կարծում է Ֆրանսիայի ղեկավարը:

Մակրոնը շեշտել է, որ ԵՄ-ն չպետք է սպասի իրադարձությունների զարգացմանը և արձագանքի դրանց, այլ պետք է գործի՝ ելնելով իր շահերից։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԵՄ-ից ներմուծվող բոլոր ապրանքների համար 10% մաքսատուրք սահմանելու հնարավորությունը։ Սակայն ամերիկյան վարչակազմում այս հարցում դեռ ամբողջական համաձայնություն չկա:

Ավելի վաղ Թրամփը 1 ամսով հետաձգել էր Մեքսիկայից և Կանադայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքերի սահմանումը։ Իսկ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված 10% տոկոս լրացուցիչ մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին։ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 10-ին։ 

Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի բարձրացման դեմ

 

Հայերեն Русский

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը