Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

2 րոպեի ընթերցում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում շարունակվում է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցումային երկրորդ օրը հայտնի դարձան 73 կգ, 81 կգ և 89 կգ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններն ու մրցանակակիրները:

73 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը: Երկամարտում նա գրանցեց 320 կգ արդյունք: Երկրորդն այս քաշային կարգում Հովհաննես Հովհաննիսյանն է  (երկամարտ` 250 կգ), և եռյակի վերջում Մհեր Մկրտչյանն է (երկամարտ` 200 կգ): 

81 կգ քաշային կարգում լավագույնը Ռաֆիկ Հարությունյանն է, ով պոկեց 147 կգ և հրեց 181 կգ: Երկամարտում նա գրանցեց 328 կգ արդյունք: Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Մարտին Պողոսյանը` երկամարտի  323 կգ (148 կգ, 175 կգ) արդյունքով: Բրոնզե մեդալին արժանացավ Համլետ Զեյնալյանը՝  երկամարտի 305 կգ (130 կգ, 175 կգ) արդյունքով: 

Եվ 89 կգ քաշում 4 մասնակիցներից առաջինը Մնացական Աբրահամյանն է, ով երկամարտում գրանցեց 340 կգ (150 կգ,190 կգ): Այս քաշում երկրորդը Սուրեն Գրիգորյանն էր երկամարտի 338 կգ (153 կգ, 185 կգ) և երրորդը Հովհաննես Ղահրամանյանն է՝ երկամարտի 297 կգ արդյունքով (132 կգ, 165 կգ):

Մրցմանը ներկա էր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով պարգևատրեց մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը կեզրափակվի փետրվարի 11-ին: 

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո