Մարզեր

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայաստանի տարածքում փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում փետրվարի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 13-ի երեկոյան, 14-ին սպասվում են տեղումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում