Հայտարարագրումից հետո փոխհատուցվելիք սոցիալական կրեդիտների ցանկում կավելանան արվեստի դպրոցները, մարզական խմբակները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում համընդհանուր հայտարարագրումից հետո փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերի ցանկում փոփոխություն է սպասվում։

Այս մասին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեից` «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանելով ՊԵԿ-ի նախկին հայտարարությունների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած ծախսերի միջև տարբերության հարցը։ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ փոխհատուցվելու են միայն վճարովի մանկապարտեզի, դպրոցի և բուհի ծախսերը, իսկ վարչապետը խոսել էր նաև մարզական խմբակների, արվեստի դպրոցների վարձավճարների փոխհատուցման մասին։

«Հայտարարագիր լրացնելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու վերաբերյալ վարչապետի հայտարարության և ՊԵԿ-ի համապատասխան պարզաբանման միջև հակասություն չկա, քանի որ ՊԵԿ-ի պարզաբանումը վերաբերում է այս պահին գործող կարգավորմանը, իսկ վարչապետը ներկայացրել է առաջիկայում սպասվող փոփոխությունները։ Մասնավորապես նախատեսվում է, որ քաղաքացիները հայտարարագիր լրացնելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցում կստանան, եթե երեխան գնացել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, լեզվի կամ նման այլ դասընթացների, և այնտեղ վճարներ են կատարվել»,- նշված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ։  

ՀՀ կառավարության` հունվարի 30-ի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սոցիալական ծախսերին առնչվող որոշումները վերաբերվելու են ոչ միայն 2026 թվականին, այսինքն՝ 2025 թ. հայտարաարգրի համար, այլև առաջիկայում լրացվող հայտարարագրերին 2024 թվականի ծախսերի համար։ «Մենք մտածում ենք, որ այդ սոցիալական կրեդիտների համակարգում պետք է ներառենք և կներառենք նաև արտադպրոցական ծառայությունները, մասնավորապես՝ երաժշտական դպրոցներ, նկարչական խմբակ, պարի խմբակ, սպորտային խմբակներ և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը։ 

Հայերեն

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին