Հունգարիան և Թուրքիան վրդովեցուցիչ են համարում «Թուրքական հոսք» գազատարի վրա հարձակումը

2 րոպեի ընթերցում

Հունգարիան և Թուրքիան վրդովեցուցիչ են համարում Ուկրաինայի ռազմական հարձակումը «Թուրքական հոսք» գազատարի վրա և Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել դեպի Եվրոպա վառելիքի մատակարարման այս երթուղին պաշտպանելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ հեռախոսազրույցից հետո «Ֆեյսբուք»-ում համապատասխան գրառում է կատարել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նա ընդգծել է՝ թուրք նախարարը համաձայնել է, որ «Թուրքական հոսք»-ի վրա հարձակումները վրդովեցուցիչ և անընդունելի են։ 

Անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող և նշված գազատարին վառելիք մատակարարող մղիչ կայանին Ուկրաինայի զինված ուժերի վերջերս հասցրած հարվածներին՝ Սիյարտոն պնդել է, որ «Թուրքական հոսք»-ը պետք է պաշտպանված լինի բոլոր հասանելի միջոցներով:

«Անընդունելի է նաև, որ Եվրամիությունն ու միջազգային այլ կազմակերպություններն անտեսեն մեր երկրի և Կենտրոնական Եվրոպայի այլ պետությունների էներգետիկ անվտանգությանը սպառնացող հարձակումները: Եվրամիությունը պետք է երաշխավորի, որ որևէ արտաքին խաղացող չի կարող խախտել մեր երկրի և տարածաշրջանի պետությունների էներգետիկ անվտանգությունը»,- նշել է Պետեր Սիյարտոն:

Հունվարի 13-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Կիևը 9-ը անօդաչու թռչող սարքերով գրոհել է «Ռուսկայա» մղիչ կայանը, որն ապահովում է «Թուրքական հոսք»-ով վառելիքի մատակարարումը:

«Գազպրոմի» հետ երկարաժամկետ պայմանագրերի համաձայն՝ Հունգարիան շարունակում է գազի հիմնական մասը ստանալ «Թուրքական հոսք» խողովակաշարով և Բուլղարիայի և Սերբիայի տարածքով անցնող գազատարերով: Հունգարական կողմի տվյալներով՝ 2024 թվականին երկիրն այդ ճանապարհով ստացել է ռեկորդային ծավալի՝ 7.6 մլրդ խորանարդ մետր գազ:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին