Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու  Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարևորվել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացումը՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության և միջխորհրդարանական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ օրակարգին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում