Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին։