Թուրքիա

Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով

1 րոպեի ընթերցում

Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հունվարի 22-ին երկրի դրոշը խոնարհվելու է մինչև մայրամուտ», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է Թուրքիայի ղեկավարը։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան հայտարարել էր, որ թուրքական Քարթալկայա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 66 մարդ, վիրավորվել՝ 51-ը, հրդեհը պատել է ամբողջ շենքը։ Հյուրերից շատերը փորձել են փախչել այրվող հյուրանոցից՝ սավաններից կապոցներ պատրաստելով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում