Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի պաշտոնում Ալեքսանդր Սիրունյանի թեկնածության հարցը

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: 

Թեկնածուին ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Ալեքսանդր Սիրունյանը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, սակայն ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրվելուց հետո կուսակցությունից դուրս է եկել։ 

Սիրունյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ուստի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց՝ օրենքի պահանջ է, որ ԲԴԽ անդամը պետք է օժտված լինի քաղաքական չեզոքությամբ: Պատգամավորը հետաքրքրվեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ի՞նչ չափորոշիչներով է առաջնորդվել՝ Սիրունյանին թեկնածությունը ներկայացնելով: 

Խամոյանը նաև նշեց Սիրունյանի՝ սոցիալական ցանցերում կատարած որոշ հրապարակումների մասին: 

«Պարոն Սիրունյանն այս պահին ՔՊ կուսակցության անդամ է, և ընտրվելուց հետո պետք է առաջնորդվի քաղաքական անաչառության սկզբունքով»,–ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նրա թեկնածությունն առաջադրել են՝ առաջնորդվելով նրա մասնագիտական կենսագրությամբ, մասնագիտական ունակություններով, մշտապես Հայաստանում արդարադատության համար պայքարելով: 

Ինչ վերաբերում է Սիրունյանի տարբեր գնահատականներին՝ Հովհաննիսյանը հորդորեց դրանց վերաբերյալ հարցերն ուղղել Սիրունյանին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում