Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստան ժամանած ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է դիտորդական առաքելության դերն ու գործունեությունը տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման եւ կայունության ապահովման գործում:

ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:

Ռուբեն Ռուբինյանն ու Սարգիս Խանդանյանը պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում