Քաղաքականություն

Ազգային ժողովի նիստը չի կայացել. պատգամավորները քվորում չեն ապահովել

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նիստը չի կայացել. պատգամավորները քվորում չեն ապահովել

Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, նիստը չի կայացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, սակայն ոչ ավելի, քան 4 ժամ։

Նիստերի դահլիճում, բացի Հակոբ Արշակյանից, ներկա էին միայն պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։ 

Հիշեցնենք, որ մայիսի 8-ից Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Խորհրդարանական երկու ուժեր՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը ևս առաջադրվել են առաջիկա ընտրություններում և քարոզարշավի ակտիվ փուլում են։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում