ԱԺ նիստը չի կայացել քվորման բացակայության պատճառով
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ներկա էր 3 պատգամավոր։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց, որ նախընտրական պայքարի այս փուլում պատգամավորներն իրենց բնակավայրերում քաղաքացիներին են ներկայացնում իրենց հաշվետվությունները՝ ակնկալելով քաղաքացիների քվեն։
«Գրանցումը կշարունակվի մինչև այն պահը, քանի դեռ անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել։ Մինչև չորս ժամ ընդմիջում է հայտարարվում»,-ասաց նա։