Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն խորհրդի նիստ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն խորհրդի նիստ է անցկացրել

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 25-ին խորհրդի նիստ է անցկացրել: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, քննարկվել եւ հաստատվել են ԱԺ-ի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում