ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ 

Ինչ վերաբերում է հայցի բուն նյութին, ապա ՍԱՏՄ-ն ռուսական կողմին է ներկայացրել համապատասխան ապացույցներ՝ հիմնված ստուգումների վրա, որոնք ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Հայկական կողմի ապացույցների բավարար լինելը վկայում է այն մասին, որ ՌԴ ամբողջ տարածքում «Ջերմուկ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված արգելքները վերացվել են։ Կարծում ենք, որ արդար դատաքննությունը ևս մեկ անգամ կփաստի ընկերության անմեղությունը»,-նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում։

Ռուսական մամուլի հաղորդմամբ՝ Ռուսաստանում թունավորումից մահացած ձեռնարկատեր Օլեգ Գուսովի ազգականները 1.5 մլրդ ռուբլու փոխհատուցման պահանջով դատական հայց են ներկայացրել հայկական «Ջերմուկ գրուպ» ընկերության դեմ՝ պնդելով, որ իրենց հարազատը վախճանվել է «Ջերմուկ» հանքային ջուր օգտագործելուց հետո ստացած այրվածքներից: Նրանց պնդմամբ՝ հանքային ջրի շշում եղել է քացախաթթու:

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ այս կապակցությամբ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

 

Հայերեն English Русский

Էրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը

G7-ի արտգործնախարարները հութիներին կոչ են արել դադարեցնել հարձակումները

Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցել է MIKTA-ի երկրների արտգործնախարարների 30-րդ հանդիպմանը

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից