Թուրքիա

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ Իսրայելի և ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնագրի կնքումը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Էրդողանը X-ի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է, որ Անկարան գոհ է ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների դրական արդյունքից։

«Մենք հուսով ենք, որ այս համաձայնագիրը երկարաժամկետ խաղաղության և կայունության դուռ կբացի պաղեստինցիների, մեր տարածաշրջանի և ողջ մարդկության համար»,- հույս է հայտնել Էրդողանը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Գազայի ժողովրդին և մոբիլիզացնելու է բոլոր ուժերը՝ օգնելու Գազային բուժել իր վերքերը և ոտքի կանգնել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում