Մշակույթ

Շուրջ 300 հազար դպրոցականներ բաժանորդային ծրագրով այցելել են թանգարաններ ու թատրոններ

1 րոպեի ընթերցում

Շուրջ 300 հազար դպրոցականներ բաժանորդային ծրագրով այցելել  են թանգարաններ ու թատրոններ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայտարարված մշակութային և կրթության տարվա շրջանակներում շուրջ  300 հազար դպրոցականների համար ապահովվել է բաժանորդային ծրագրով այցելություն թանգարաններ և թատրոններ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 46 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հունվարի 8-ի ասուլիսին՝ հավելելով, որ այդ ցուցանիշն ընդգրկում է դպրոցականների 70 տոկոսին։

«Ուսումնական տարին բոլոր մարզերում մեկնարկեցինք մշակութային էքսպոներով: Բավականին ակտիվ աշխատանք է տարվել, որպեսզի դպրոցականներն ավելի հաճախ այցելեն թանգարաններ, համերգասրահներ ու թատրոններ։ Ընդ որում, ոչ միայն որպես ժամանց, այլ նաև՝ կրթական ծրագրի մաս»,-նշեց Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում 21 մանկապատանեկան մշակութային, կրթամշակութային ծրագիր է իրականացվել՝ նախորդ 18-ի փոխարեն։ Դրանց մասնակցել է ավելի քան 31 հազար երեխա։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ներառականության ապահովմանն ուղղված միջոցառումներին՝ 7 թիրախային ծրագրերի իրականացման միջոցով, որոնց մասնակցությունը ավելի քան 30 տոկոսով գերազանցել է նախորդ ցուցանիշը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում