Քաղաքականություն

Դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն իր ֆույսբուքյան էջում։

«Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը»-,- նշված է հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում