ԼՂ փախստականները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Դըկոտինյին։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, ովքեր այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու: pic.twitter.com/WaqvECw3Yv
— Olivier Decottignies (@O_Decottignies) January 6, 2025