Վրաստան

ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ 

Նրա անունը Թբիլիսիի ժամանակով 20:00-ին հայտնվել է OFAC-ի (արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչության) ցուցակում: OFAC ցուցակի համաձայն՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի մաս են կազմում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում