Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված որոշմանը, որով սահմանվում են պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր չափորոշիչներ և ցանկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում՝ միջազգային փորձի հիման վրա։

Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում ընդունված որոշմամբ՝

1) սահմանվել են օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչներ, որոնք մինչ այժմ բացակայել են,

2) վերանայվել է նշված չափորոշիչների հիման վրա Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը,

3) հստակ կտարանջատվի շենքերի և շինությունների պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեությունը և կձևավորվի պատշաճ մրցակցային միջավայր։

Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ գործնականում ունենալով այդպիսի պահպանության իրական անհրաժեշտություն։ Այլ օբյեկտների պահպանության գործընթացում կմեծանա լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների ներգրավվածությունը։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Մինչ այդ, մասնավոր պահնորդական կազմակերպությունները

հնարավորություն կունենան՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, որպեսզի բավարարեն շենքերի և շինությունների պահպանության աճող պահանջարկը։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար