Թուրքիա

Հալեպում Թուրքիայի հյուպատոսություն կբացվի

1 րոպեի ընթերցում

Հալեպում Թուրքիայի հյուպատոսություն կբացվի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ շուտով Հալեպում կբացվի Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը, և Անկարան կշարունակի աջակցել Սիրիայի նոր իշխանություններին բոլոր ոլորտներում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը այս մասին հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ։ 

«Մենք վերաբացել ենք մեր դեսպանատունը Դամասկոսում և շուտով կբացենք մեր գլխավոր հյուպատոսությունը Հալեպում: Մենք կաջակցենք Սիրիային այն ամենում, ինչում անհրաժեշտ է՝ էներգիայից մինչև կրթություն և առողջապահություն, անվտանգությունից մինչև առևտուր: Մենք կօգնենք նոր իշխանություններին, որպեսզի Սիրիան վերականգնվի, ուժեղացնի իր կարողությունները և թույլ տա պետական ​​կառույցներին կրկին կատարել իրենց հիմնական պարտականությունները»,- ասել է Էրդողանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում