Թուրքիա

Թուրքիայի նախագահը կայցելի Սիրիա. Hurriyet

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը կայցելի Սիրիա. Hurriyet

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Սիրիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը՝ չհստակեցնելով սպասվող այցի ժամկետը։ 

«Սիրիայում արագ կձևավորվի անցումային կառավարություն։ Նախագահ Էրդողանը մեծ պատվիրակությամբ կայցելի Դամասկոս՝ ներդրումների համար պատասխանատու նախարարների հետ»,- գրել է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը կառավարության նիստից հետո ասել է, որ Թուրքիան սերտ կապեր է պահպանում սիրիական նոր վարչակազմի հետ և նրան կտրամադրի հնարավոր բոլոր աջակցությունը։ Նա հավելել էր, որ Թուրքիակի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի և արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Դամասկոս այցերի արդյունքում Թուրքիայից Սիրիա այցելությունների թիվը կավելանա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում