ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպման մասնակիցները շրջայց են կատարել Հայաստանի պատմության թանգարանում։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից:
Դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը, որի շրջանակում ընդունվել է Երևանյան հռչակագիր: