Բելառուսի ԿԸՀ-ն Լուկաշենկոյին գրանցել է որպես նախագահի թեկնածու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթերի փաթեթ է ընդունել պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես հանրապետության նախագահի թեկնածու գրանցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փաստաթղթերը լիազորագրով ԿԸՀ է ներկայացրել Բելառուսի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Յուրի Սենկոն, որն ավելի վաղ գլխավորել է Լուկաշենկոյին որպես նախագահի թեկնածու առաջադրելու նախաձեռնող խումբը։

«Ստորագրահավաքն ավարտված է, պատրաստվել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար…. Եվ այսօր պետության ղեկավարի հանձնարարությամբ, նրա լիազորագրով իմ կողմից իրականացվել է փաստաթղթերի հանձնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի Հանրապետության նախագահի թեկնածու գրանցելու համար», - լրագրողներին ասել է Սենկոն։

Ավելի վաղ որպես թեկնածուներ գրանցման համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը, Աշխատանքի և արդարության հանրապետական ​​կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Խիժնյակը, Բելառուսի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, ձեռնարկատեր, անկուսակցական Աննա Կանոպացկայան։

2025 թվականի հունվարի 21-ից մինչև հունվարի 25-ը ներառյալ երկրում կանցկացվի նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկություն, հունվարի 26-ը քվեարկության հիմնական օրն է։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները