Քաղաքականություն

Ասադի ռեժիմի անկումը ողջունելի է, բայց Սիրիայի ապագայի հարցում պետք է զգույշ լինել․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Ասադի ռեժիմի անկումը ողջունելի է, բայց Սիրիայի ապագայի հարցում պետք է զգույշ լինել․ Մեծ Բրիտանիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիեր Սթարմերը հայտարարել է, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի ավարտը ողջունելի է, սակայն հարկավոր է զգուշություն ցուցաբերել երկրի ապագայի հարցում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Reuters»-ը, Սթարմերը նշել է, որ Սիրիային անհրաժեշտ է «վստահելի, ներառական և ոչ կրոնական կառավարում, որը կներկայացնի բոլոր սիրիացիներին»։

Վարչապետի խոսնակը հաղորդել է, որ Սթարմերը այս հայտարարությունը արել է «Յոթնյակի» (G7) մյուս առաջնորդների հետ հեռախոսազրույցի ընթացքում՝ քննարկելով Սիրիայում զարգացող իրադրությունը։ 

«Ասադի ռեժիմի անկումը պետք է ողջունվի, բայց պետք է զգույշ լինել՝ հասկանալով, թե ինչ կլինի հետագայում», - ասել է Սթարմերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում