Քաղաքականություն

Եվրաինտեգրման ուղենիշը մնում է անփոփոխ․ Վրաստանի վարչապետ

1 րոպեի ընթերցում

Եվրաինտեգրման ուղենիշը մնում է անփոփոխ․ Վրաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահի պաշտոնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխայիլ Կավելաշվիլիի ընտրվելուց հետո հայտարարել է, որ Վրաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման ուղենիշին և հնարավոր ամեն ինչ կանի Եվրամիությանն անդամակցելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վրաստանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Մեր նպատակը եվրաինտեգրումն է, դրա համար արվելու է ամեն ինչ: Միակ բանը, որը չի կարող լինել փոխզիջման առարկա, դա մեր ինքնիշխանությունն է, անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը: Մնացած ամեն ինչ քննարկման թեմա է: Մենք ունենք կարմիր գծեր, բայց միևնույն ժամանակ պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի Վրաստանն ի վերջո դառնա Եվրամիության անդամ։ Սա նաև նորընտիր նախագահ Կավելաշվիլիի դիրքորոշումն է: Գտնում եմ, որ մինչև 2030 թվականը բացարձակապես իրական է Եվրամիության անդամ դառնալը»,- նշել է Կոբախիձեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում