Քաղաքականություն

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության գծով պետքարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության  գծով պետքարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը դեկտեմբերի 13-ին Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի Հալածված քրիստոնյաների օգնության և «Հունգարիան օգնում է» ծրագրի գծով պետքարտուղար Տրիստան Ազբեյի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկու ժողովուրդները կապված են ընդհանուր դարավոր պատմությամբ, մշակութային և հոգևոր արժեքներով և կարևորել է Հունգարիայում հայ համայնքի դերը, որը պահպանելով իր էթնիկ և կրոնական ինքնությունը, մշտապես վայելում է հունգարական կողմի աջակցությունը:

Դավիթ Կարապետյանը նշել է հումանիտար և կրթամշակութային ոլորտներում առկա համագործակցության արդյունավետությունը։

Կողմերը անդրադարձել են նաև ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք որոշմանը՝ կարևորելով այդ քայլը երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում