Նախնական ընտրությունների արդյունքներով Գյումրիում առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում ամփոփվել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության արդյունքները. երեքօրյա նախնական ընտրությանը մասնակցել է 1050 գյումրեցի, անվավեր է ճանաչվել 34 քվեաթերթիկ, 11-ում եղել են անճշտություններ։ 

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ նախնական ընտրությունների արդյունքներով առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է։ 

Ինքնաառաջադրված  7 թեկնածուներից առաջատարն անկուսակցական Սարիկ Մինասյանն է՝ 253 ձայնով։ Նա 2013-2017 թվականներին զբաղեցրել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։ 2018 թվականին ընտրվել է պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով։ Այժմ զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։

Երկրորդ տեղում Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Առուշանյանն է՝ 220 քվեով։ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանը հավաքել է 143 ձայն, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը՝ 138 ձայն։ Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը հավաքել է 88 ձայն, ՔՊ երիտասարդական թևի Շիրակի մարզի համակարգող Էմմա Բարսեղյանը հավաքել է 113 ձայն, Լևոն Անանյանը՝ 91:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով որոշվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։

Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինք»-ի 14 անդամներ հոկտեմբերին վայր էին դրել իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ էին հայտնել նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։  Գյումրիի ավագանին չէր կարողանում նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով։ 

Հայերեն English Español

Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի

Փաշինյանն անդրադարձել է Շաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի դեպքին

Թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ․ Պապիկյանը՝ Շաքիի միջադեպի մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-07/10/26

Պատանդառված անձանց ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական օրակարգում է․ ԱԳՄԱ նախարար

Ասիական ինդեքսներ - 07/10/26

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Բելգրադում կանանց քաղաքական և տնտեսական հզորացման բարձր մակարդակի միջազգային համաժողովին

Մոլդովան կներկայացնի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների նոր գլուխների մասով իր դիրքորոշումները. Moldpres

Վարչապետն անդրադարձել է ապագայում երկաթուղին մինչև Կապան հասցնելու հեռանկարին

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա