Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները 310 ավիահարված են հասցրել Սիրիայի տարածքին դեկտեմբերի 8-ին երկրում իշխանության տապալումից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։

Նշվում է, որ Իսրայելը թիրախավորել է, այդ թվում, Հալեպում հակաօդային պաշտպանության ուժերին պատկանող գործարանները, Դամասկոսի արվարձաններում զենքի և զինամթերքի պահեստները։

Ըստ հրապարակման՝ Սիրիայի տարածքի վրա զանգվածային ավիահարվածների միջոցով Իսրայելը նպատակ ունի ոչնչացնել Սիրիայի ապագա բանակի ամբողջ սպառազինությունը։ Նշվում է, որ հարձակումների հետևանքով լիովին կասեցվել են հակաօդային պաշտպանության հնարավորությունները։

Իսրայելն իր հերթին հաղորդում է, որ հարվածների նպատակն է թույլ չտալ, որ զենքերը հայտնվեն «ծայրահեղականների ձեռքերում», մինչ Սիրիայում անցումային շրջան է։ 

Իսրայելի պաշտպանության բանակը հերքել է այն տեղեկությունները, որ իր զորքերը Սիրիայի տարածքում են՝ Դամասկոսից ոչ հեռու՝ նշելով, որ դրանք «կեղծ» լուրեր են։

Ավելի վաղ Սիրիայի անվտանգության ուժերում Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ իսրայելական զորքերը մտել են Սիրիա և գտնվում են Դամասկոսի հարավ-արևմուտքում՝ մայրաքաղաքից մոտ 25 կմ հեռավորության վրա։ 

Մերձավոր Արևելք

Իսրայելական զորքերը մոտենում են Դամասկոսին՝ սիրիական ռազմակայաններին ավիահարվածներ հասցնելուց հետո

 

Հայերեն English Français Русский

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Վարչապետ Փաշինյանի ելույթը Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին

ՀՀ վարչապետն ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին