Մերձավոր Արևելք

Իսրայելը չորրորդ օրը շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայի ռազմական թիրախներին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը չորրորդ օրը շարունակ հարվածներ է հասցնում Սիրիայի ռազմական թիրախներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական կործանիչները չորրորդ օրն անընդմեջ հարվածներ են հասցնում Սիրիայում ռազմական ենթակառուցվածքներին՝ դեկտեմբերի 8-ին այդ երկում իշխանության տապալումից ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» կազմակերպությունը։

Գիշերն իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի մի շարք ռադարային համակարգերի, հակաօդային պաշտպանության ուժերի զենքերի, ռազմական ավիաբազայի։

«Մարդու իրավունքների սիրիական դիտարան»-ն այս օրերի ընթացքում արձանագրել է Իսրայելի կողմից 352 ավիահարված Սիրիայի 13 նահանգներում։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ոչնչացրել է  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի բանակի մոտ 80%-ը, ավելի քան 350 հարված հասցնելով «ռազմավարական թիրախներին» Սիրիայում, այդ թվում՝ Դամասկոսում, Հոմսում, Տարտուսում, Լաթակիայում և Պալմիրայում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում