Մարզեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Արեգնադեմի դպրոցի շինարարական հրապարակ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Արեգնադեմի դպրոցի շինարարական հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել կոմիտեի պատվիրատվությամբ Շիրակի մարզում  կառուցվող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։ Նա դիտարկել է կատարված աշխատանքների որակը, տեմպը և ավարտական փուլի աշխատանքների ծավալը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, շինարարական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված ծավալը սահմանված ժամանակացույցի համաձայն ապահովելու նպատակով շինարարական հրապարակում աշխատում է շուրջ 50 աշխատակից՝ երկու հերթափոխով։ Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, ընթացքում է ներքին հարդարման, արտաքին բարեկարգման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերի միացման աշխատանքերի որոշ մասը։

Կոմիտեի նախագահը կարևորել է, որ այլ ծրագրերի շրջանակում տիպային նախագծերով դպրոցի կառուցման ընթացքում արձանագրված թերությունները չկրկնվեն, և ծրագիրն իրականացվի որակի սահմանված նշաձողին համապատասխան։ 

Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբերին։ Դպրոցն ունենալու է մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, խաղահրապարակ, արևային ֆոտովորտային կայան։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում