ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 9-ին փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից և երկրից նրա հեռանալուց հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտնել է, որ արտակարգ նիստը հրավիրվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ։ 

Նիստը կկայանա Նյու Յորքի ժամանակով 15:00-ին։ 

Սիրիայի հակակառավարական ուժերը Հոմսը գրավելուց հետո առանց դիմադրության հանդիպելու դեկտեմբերի 8-ին գրավել են Դամասկոսը։ Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընտանիքի հետ Մոսկվայում է. նրանց ապաստան է տրամադրվել։ 

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ սա պատմական պահ է սիրիացիների համար՝ կառուցելու ավելի լավ ապագա։ Նա նաև խոստացել է թույլ չտալ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն օգտվի Սիրիայում ստեղծված իրավիճակից։ 

Մերձավոր Արևելք

Բայդենը խոստացել է թույլ չտալ, որ ԻՊ-ն օգտվի Սիրիայում ստեղծված վակուումից և ամրապնդի դիրքերը

 

Հայերեն English Français ქართული Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում