Քաղաքականություն

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Օմանի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Օմանի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Օմանի Սուլթանության արտակարգ և լիազոր դեսպան Համուդ Ալ Տովայային (նստավայրը՝ Մոսկվա) և ՀՀ-ում Օմանի Սուլթանության պատվավոր հյուպատոս Պերճ Օհանյանին։

Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Գևորգ Մանթաշյանը, կարևորելով Հայ-օմանական հարաբերությունների զարգացումը, ներկայացրել է նախարարության պատմությունը, գործունեության ուղղությունները, ռազմավարական թիրախները ու իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ նախարարությունը պատրաստակամ է երկխոսության և համագործակցության՝ ոլորտային բոլոր ուղղություններով։

շՀամուդ Ալ Տովայան խոսել է «Oman Vision 2040»-ի կարևորության մասին և իր հերթին նշել է, որ Օմանում մեծ ուշադրություն է դարձվում տեխնոլոգիաների զարգացմանը։ Հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ուղղությամբ աշխատանքները, որոնք իրականացվում են Օմանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայությամբ, երկրի համար կարևորագույն ռազմավարական ուղղություններից են։

Կողմերը քննարկել են համագործակցության հիմքեր ստեղծելու մի շարք հնարավորություններ տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, թվայնացման, արհեստական բանականության, տիեզերական տեխնոլոգիաների և այլ ուղղություններով։

Կարևորվել է փոխադարձ մասնակցությունը ոլորտային միջոցառումներին և իրադարձություններին, ինչպես նաև՝ ընկերությունների միջև գործակցային հարաբերություների հաստատումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել համագործակցության օրակարգի իրագործման ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում