Թուրքիա

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է Ասադի հետ երկխոսելու Էրդողանի պատրաստակամության մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի իշխող կուսակցությունը հայտարարել է Ասադի հետ երկխոսելու Էրդողանի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս խոսել է հարաբերությունների կարգավորման թեմայով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ շփումներ ունենալու պատրաստակամության մասին, սակայն նա պատասխան չի տվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։

Նրա խոսքով՝ վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է նորմալացման գործընթացի և համապատասխան շփումների անհրաժեշտության մասին, սակայն, նրա գնահատմամբ, սիրիական կողմը դանդաղ է գործել և անկարողություն ցուցաբերել համապարփակ դիվանագիտական գործողություններ նախաձեռնելու հարցում:

Ըստ Չելիքի՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ կողմերը պետք է լուծեն տարածաշրջանի հարցերն ինքնուրույն՝ առանց որոշ օտար պետությունների և տարրերի հնարավորություն տալու միջամտել գործընթացին։

 Նա հավելել է, որ Էրդողանի կոչն արդիական է և գլխավորն այն է, որ վերջ դրվի լարվածությանը, որպեսզի Սիրիան ստեղծի ներառական կառավարման մոդել, որը շատ է քննարկվել Աստանայում և Ժնևի գործընթացներում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում