Հայտնի են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուները. նրանցից մեկը կնշանակվի նախնական ընտրությունների արդյունքներով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է այն թեկնածուների անունները, որոնք կպայքարեն Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու համար։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում. 

«Սիրելի գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները. 

Լևոն Անանյան 
Դավիթ Առուշանյան 
Շավարշ Արամյան 
Էմմա Բարսեղյան 
Սարիկ Մինասյան 
Վահագն Մկրտչյան 
Կարեն Սարուխանյան

Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,– գրել է Փաշինյանը:

Հայերեն

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիր Միքայել Միքայելյանը խաղերում մեծ խորհուրդ է տեսնում

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ձնամարտի մրցաշարը մեծ աշխարհագրություն է ընդգրկել

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները հայտնի են

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը հրաշալի տոնակատարություն է համարում Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել. Արայիկ Հարությունյան

«Ամբերդ» կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց ավտոճանապարհները փակ են, Լարսը բաց է

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը