Սպորտ

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային խաղերի Բեյրութի ձնամարտի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում մրցաշարին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի Բեյրութի թիմը խաղերում մրցելու է ձնամարտի ու լեռնադահուկասպորտում:

«Առաջին անգամ է, որ մասնակցում ենք Համահայկական ձմեռային խաղերին: Բեյրութի թիմը մասնակցել է Համահայկական բոլոր խաղերին: Եվ այստեղ հավաքված թիմը ներկա էր նաև երկու տարի առաջ կայացած Համահայկական ամառային 8-րդ խաղերին: Ուզում եմ շնորհակալության խոսք ասել մեր ատենապետին` Միսակ Նաջարյանին, ով մեր կողքին էր ամեն հարցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասաց Համահայկական խաղերի Բեյրութի պատվիրակության պատասխանատու Հարութ Բասմաջյանը: 

Վերջինս շեշտեց, որ Բեյրութի թիմը մեծ ուրախությամբ է մասնակցում ձնամարտի մրցաշարին, որն առաջին անգամն է ընդգրկվել խաղերի մարզաձևերի շարքում: 

«Մեզ համար մեծագույն երջանկություն է Հայաստան` հայրենիք գալու ցանկացած առիթ: Ամեն անգամ հայրենիք գալով մեծացնում ենք Հայաստանի նկատմամբ մեր սերը»,- ասաց Բասմաջյանը: 

Բեյրութի թիմը Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի նաև լեռնադահուկի մրցաշարին: Այն խաղերին մասնակցում է 31 մարզիկով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում