Սպորտ

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի հաղթողը Երևանից է

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի հաղթողը Երևանից է

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սնոուբորդի մրցաշարի բոլոր մեդալակիրները հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արագածոտնի մարզի «Մայլեռ» հանգստյան գոտու տարածքում կայացավ սնոուբորդի հսկա ոլորավայրէջք մրցաձևի մրցաշարը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում էին 20 տղա և երկու աղջիկ:

Տղամարդկանց պայքարում առաջինը Նորիկ Թադևոսյանն (Երևան) է, երկրորդը` Կարեն Սաֆարյանը (Ծաղկաձոր), իսկ եռյակի վերջում Կարեն Միրոզյանն (Վանաձոր) է: 

Կանանց պայքարում առաջին և երկրորդ տեղերում Լիլիթ Պետրոսյանն է (Մոսկվա) ու Հասմիկ Մելիքյանը (Երևան):

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում