Սպորտ

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

2 րոպեի ընթերցում

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի գլխավոր մրցավար Արման Ավետիսյանը գոհ է սնոուբորդի մրցաշարի կազմակերպվածությունից, որն անցկացվեց միջազգային ստանդարտներին համապատասխան:

«Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվեց Դահուկասպորտի և սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի կարգով` միջազգային ստանդարտներին համապատասխան: Գոհ եմ մասնակիցներից, քանի որ իրանակում Համահայկական խաղերի միջոցով այստեղ հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մարզիկներ: Բոլորը խաղերին մասնակցեցին մեծ ոգևորվածությամբ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արման Ավետիսյանը:

Վերջինս ընդգծեց, որ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի սնոուբորդի մրցաշարին մասնակցում էին մարզիկներ Ֆրանսիայից, Իրանից, Լիբանանից, Ռուսաստանից ու Հայաստանից: 

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել են 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքից: Առաջին խաղերին, որոնք կայացել են Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերն անցկացվում են Ապարանի տարածաշրջանում և Երևանում: Համահայկական խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին և կեզրափակվեն փետրվարի 7-ին։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում