Սպորտ

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

1 րոպեի ընթերցում

Համահայկական ձմեռային խաղերի ամենամեծ աշխարհագրությունը շախմատում է

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ամենամեծ աշխարհագրությունը ընդգրկել է շախմատի մրցաշարը, որը մեկնարկել է փետրվարի 2-ին և կեզրափակվի 6-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին անցկացվող Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 210 շախմատիստներ: 

Խաղերին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից, Ռուսաստանի մի քանի քաղաքներից, եվրոպական քաղաքներից: 

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի շախմատի մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Մասնակիցներն ուժերն են չափում արագ շախմատում, որի մրցաշարը բաղկացած է 9 տուրից: 

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում