Սփյուռք

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Բեյրութի Հյուսիսային Մեթնի Սալիմի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանի մարմինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Լիբանանի հայ համայնքի «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը մի քանի հարված է ստացել ամբողջ մարմնով սուր առարկաներով և դանակներով։ Հանգամանքները դեռ պարզվում են։

Ըստ նույն էջի՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը գուժել է 1982-ին ծնված և Բեյրութում մահացած հոգևորականի մահը՝ հայտնելով, որ վերջին օծման և թաղման կարգի մանրամասնությունները կփոխանցվեն ավելի ուշ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում