Քաղաքականություն

Պետք է մնանք փաստարկների դաշտում. վարչապետը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին

1 րոպեի ընթերցում

Պետք է մնանք փաստարկների դաշտում. վարչապետը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է մնա հավասարակշռված և չտրվի սադրանքներին։

«Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում»,- ասաց նա։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանին արձագանքելու դեպքում, գուցե, «սրտներս հովանա», բայց դրա արդյունքում կլուծվի ոչ թե Հայաստանի, այլ՝ դիմացինի խնդիրը։ 

«Հետևաբար, մենք պետք է հավասարակշռված լինենք՝ սառը դատողությամբ և մնանք փաստարկների դաշտում։ Երբ փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը, ցավոք, մեր հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերում»,- եզրափակեց նա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում