ԱԳՆ-ն առաջարկում է դիվանագետների համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Ըստ փոխնախարարի՝նախագծի ընդունումը պայմանավորված է դիվանագիտական աստիճանի համար դիվանագետներին տրվող հավելավճարի չափի վերանայման անհրաժեշտությամբ։ 

«Տարածաշրջանում և աշխարհում շարունակաբար փոփոխվող անվտանգային միջավայրը, Հայաստանի Հանրապետության շուրջ առկա արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից պահանջում են ուժերի գերլարում և անհամեմատ ավելի եռանդուն ջանքերի գործադրում գրեթե բոլոր երկկողմ և բազմակողմ հարթակներում: Բազմապատկվել են դիվանագետների աշխատանքների ծավալները, շեշտակիորեն աճել է պատասխանատվության աստիճանը: Դիվանագիտական հարթակներն, ըստ էության, վերածվել են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առաջին ճակատի»,- ընդգծեց Սաֆարյանը։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝  միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը հավուր պատշաճի ներկայացնելու և լավագույնս ապահովելու համատեքստում անհրաժեշտություն է առաջանում կանխել բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը, խթանել նրանց ավելի լավ աշխատելու և կարիերայի առաջընթաց ունենալու մոտիվացիան, ինչպես նաև ավելի լավ հնարավորություն ստեղծել նոր մասնագետների ներգրավման համար՝ բարելավելով դիվանագետների ծառայության վարձրատրության պայմանները և բարձրացնելով դիվանագիտական ծառայության գրավչությունը:

«Ներկայում սահմանված հավելավճարի չափերը համարժեք չեն դիվանագետների կողմից կատարվող աշխատանքի ծավալներին, բովանդակությանը և պատասխանատվությանը, ինչպես նաև դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու համար նախատեսված պահանջներին, այն է՝ մասնագիտական բարձր որակավորում և բարձրագույն կրթություն, առնվազն 2 օտար լեզվի իմացություն: Որպես կանոն, համապատասխան որակավորում ունեցող մասնագետները գերադասում են աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում կամ մասնավոր հատվածում՝ ելնելով վճարվող բարձր աշխատավարձից, ծառայության երաշխիքներից ու շահույթներից։

Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվում են հավելավճարներ, որոնք սահմանվում են դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով։ 

Դիվանագիտական աստիճանները դիվանգետներին շնորհվում են արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և հանդիսանում են դիվանագետի պաշտոնային առաջխաղացման հիմքը»,- ասաց Սաֆարյանը։

ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը, իսկ 7-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է բացառություն մի շարք պաշտոնների համար, որոնց վրա չի տարածվում հավելավճարի 30 տոկոսի չափը չգերազանցելու սահմանափակումը։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ, փոխնախագահ և դատավոր, Հայաստանի Հանրապետության պաշտպանության,ազգային անվտանգության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերում զինվորական պաշտոն զբաղեցնողներ, արտաքին հետախուզության ծառայության, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներ, դատախազներ և այլն։ 

«Դիվանագետներին դիվանագիտական աստիճանների համար տրվող հավելավճարները ներկայում օրենքում վերը նշված բացառության մաս չեն կազմում։ Ներկայացված նախագծով առաջրկվում է բացառությունների մեջ ներառել նաև դիվանագիտական ծառայությունը և դիվանագետի յուրաքանչյուր աստիճանի համար հավելավճարը 3 տոկոսի փոխարեն սահմանել 80 տոկոս»,- եզրափակեց Սաֆարյանը։

Հայերեն العربية

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Սուրեն Պապիկյան

Բուլղարացիների արտասահմանյան ուղևորությունները և դեպի Բուլղարիա այցելություններն աճել են. BTA

Հութիները Կարմիր ծովում գրոհել են սաուդյան նավերի վրա

Աննա Հակոբյանը ներկայացրել է ընտանեկան բռնության դեմ իր պայքարի առաջիկա քայլերը

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման միջոցառումը