Չի կարող ղեկավար լինել, որի համար դա մեծ տհաճություն չլինի․ Ռոբերտ Քոչարյանը՝ Մարտի 1-ի իրադարձության մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կիսվեց Մարտի 1-ի գործով նոր մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշմամբ՝ հայտարարելով, որ մեղադրանքն անհիմն է և իրավական տեսանկյունից անընդունելի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Քոչարյանը պնդեց, որ իրեն ներկայացված մեղադրանքները «հեքիաթներ» են։  

«Չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ, բայց օրինակ՝ ասում են, որ արտակարգ դրության հրամանագիրը ապօրինի է եղել։ Եթե դատախազը գոնե մի քիչ իրավաբանությունից հասկանար, կկարդար Սահմանադրությունը։ Արտակարգ դրությունը հաստատվել է Ազգային ժողովի կողմից 24 ժամվա ընթացքում, և այդ ժամանակ գործող Սահմանադրությունը թույլատրում էր նման քայլեր ձեռնարկել»,- նշեց Քոչարյանը։ 

Լրագրողների այն հարցին, թե արդյոք 2008 թվականի իրադարձությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղից զորք է ներգրավվել, Քոչարյանը պատասխանեց․ «Ես ձեզ հիշեցնեմ, որ կորոնավիրուսի ժամանակ արտակարգ դրություն է հայտարարվել, ճի՞շտ է։ Եվ ռազմական ոստիկանությունը ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի իրականացմանը։ Ռազմական ոստիկանությունը պաշտպանության նախարարության ստորաբաժանում է, և ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է»։

Լրագրողի հարցին՝ արդյոք «Չերյոմուխա-7» զինատեսակի օգտագործումը թույլատրելի էր, Քոչարյանը պատասխանեց, որ դա պետք է հարցնել ոստիկանությանը։ 

«Այո, «Չերյոմուխա 7»-ը օգտագործվել է, քանի որ զանգվածային անկարգություն է եղել։  Ինչ վերաբերում է հարցին՝ թույլատրելի է՞ր դա, թե՞ ոչ, ոստիկանությանը հարցրեք։ Ես ոստիկանության կանոնակարգերին ծանոթ չեմ և պարտավոր չեմ ծանոթ լինել։ Արտակարգ դրությունը մտցվել է, երբ արդեն ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից։ Առաջին վիրավորը ունեցել ենք ցերեկը, արդեն կար մի քանի հրկիզված ոստիկանական մեքենա։ Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքն ամբողջությամբ հիմնավորված էր։ Եվ դա բխում էր իրավիճակից։ Հակառակը՝ եթե արտակարգ դրություն չմտցնեի, այսօր պետք է դատ անեին նախագահի անգործության հետ կապված»,- ասաց նա։ 

Լրագրողի հարցին՝ արդյոք Քոչարյանը քաղաքական պատասխանատվություն տեսնում է Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով տասը մարդու մահվան համար, նա արձագանքեց․

«Կարծում եմ՝ չի կարող ղեկավար լինել, որի համար դա մեծ տհաճություն չլինի, հատկապես նախագահության ժամկետի ավարտից մեկ ամիս առաջ։ Իհարկե, տհաճ է և լավ չէ։ Այդ հարցը պետք է տալ նաև այն մարդկանց, ովքեր այդ բախումները հրահրել են»,- եզրափակեց նա։ 

Հայերեն English Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար