Քաղաքականություն

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հրավերով կայցելի Հելսինկի․ Միրզոյանը Հելսինկիում կգտնվի նոյեմբերի 28-29-ը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ֆինլանդիայի ԱԳ նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ արտգործնախարարները կանդրադառնան Հայաստան-Ֆինլանդիա երկկողմ հարաբերություններին, Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությանը և տարածաշրջանային հարցերի։ 

«Ֆինլանդիան ու Հայաստանը երկկողմ լավ հարաբերություններ ունեն։ Արտաքին գործերի նախարար Միրզոյանի այցը հնարավորություն կտա քննարկել համագործակցության սերտացումը։ Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրամիությանը մերձենալու Հայաստանի ջանքերին և խրախուսում է երկրին՝ շարունակել ժողովրդավարական զարգացման ուղին»,- նշել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։

Ֆինլանդիա այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև երկրի նախագահ Ալեքսանդր Ստուբի, խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-Ահոյի և Եվրոպական հարցերի և սեփականության հարցերով նախարար Յոակիմ Ստրենդի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում